ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Թրամփը՝ իմպիչմենտի ճանապարհին

Թրամփը՝ իմպիչմենտի ճանապարհին
09.04.2026 | 14:46

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը (դեմոկրատ, Նյու Յորք) կրկին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի կամ պաշտոնանկության կոչը մնում է նույնքան հրատապ, որքան՝ նախկինում՝ Իրանի հասցեին հնչեցրած ցեղասպանության նրա սպառնալիքից հետո՝ անկախ երեքշաբթի երեկոյան նախագահի կողմից ժամանակավոր զինադադար հայտարարելուց։

«Նախագահը ցեղասպանությամբ է սպառնացել իրանցի ժողովրդին և շարունակում է օգտագործել այդ սպառնալիքը որպես ճնշման լծակ»,- գրել է օրենսդիրը։ «Նա սանձազերծել է հսկայական ռիսկերով և աղետալի հետևանքներով լայնամասշտաբ պատերազմ՝ առանց որևէ պատճառի, առանց ռացիոնալ հիմնավորման և առանց Կոնգրեսի հավանության. սա Սահմանադրության այնքան ակնհայտ խախտում է, որքան ցանկացած այլ բան»։

Ավելի քան 70 կոնգրեսականներ միացել են ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխության հիման վրա Թրամփին իմպիչմենտի ենթարկելու կոչին, որը թույլ է տալիս նախագահի կաբինետին նրան անընդունակ ճանաչել՝ կատարելու իր պարտականությունները։ Ավելի քան 70 օրենսդիրներ աջակցել են այս կոչերին, ընդ որում, հայտարարությունն այնքան մտահոգիչ է եղել, որ անգամ ծայրահեղ աջ շրջանակների ներկայացուցիչները, ինչպիսիք են Քենդիս Օուենսն ու Ալեքս Ջոնսը, կոչ են արել պաշտոնանկ անել Թրամփին։

Միևնույն ժամանակ, դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ հինգշաբթի կայանալիք նիստի ժամանակ իրենք կպահանջեն բանաձևի ընդունում՝ Իրանում ԱՄՆ-ի հետագա ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով՝ ձգտելով ստիպել հանրապետականներին, ովքեր հիմնականում լռում էին Թրամփի ռազմավարության մասին, վերջապես բարձրաձայնել իրենց դիրքորոշումը։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ